Նիդերլանդներում՝ Գերմանիայի սահմանին, չի հաջողվում կասեցնել անտառային հրդեհը

Նիդերլանդներում՝ Գերմանիայի սահմանին, չի հաջողվում կասեցնել անտառային հրդեհը

Նիդերլանդների և Գերմանիայի սահմանին գտնվող Լիմբուրգ նահանգի բնական արգելոցում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում է մասշտաբային անտառային հրդեհը, որն արդեն ընդգրկել է շուրջ 100 հեկտար տարածք։

Օգոստոսի 3-ին սկսված և փոփոխական ուժգնության քամու պատճառով արագ տարածվող կրակի դեմ պայքարում են շուրջ 300 փրկարարներ, տարհանվել է մոտակա ճամբարը, ինչպես նաև դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը։

Ինչպես հաղորդում է Der Spiegel-ը, ուժեղ քամին հրդեհի օջախը քշել է նաև սահմանակից գերմանական Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի Կլևե քաղաքի ուղղությամբ։

Financial Times-ի տվյալներով՝ ԵՄ-ում 2026 թվականի անոմալ շոգերի և հրդեհների հետևանքով հասցված վնասն արդեն գերազանցել է 3,1 միլիարդ եվրոն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment