Նիկոլը «Ֆեսյբուքյում» ուրախությամբ հայտնել է, որ հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին իր հղած ուղերձը՝ մաս կազմելու պետական կառավամանը, տեղ է հասել. ստացվել է 1141 հայտ, իսկ դիմորդների շուրջ 40%-ը անցել է երկրորդ փուլ։
Ինքնին որակյալ մասնագետների ներգրավումը պետական կառավարման համակարգում դրական է, անկասկած, սակայն առաջանում են հարցեր։ Մասնավրապես՝ բաց է մնում հարցի բովանդակային կողմը. չի ներկայացվում, թե ինչ չափանիշներով է կատարվել ընտրությունը, ովքեր են գնահատող հանձնաժողովի անդամները, ինչ մեթոդաբանությամբ է որոշվելու թեկնածուների համապատասխանությունը պետական պաշտոններին, և ինչպես է ապահովվելու մրցույթի թափանցիկությունն այն դեպքում, երբ հայտնի է, որ նմանատիպ հարցերում հիմնական գերխնդիրը մշտապես եղել է թափանցիկության չլուծվող հարցը Հայաստանում:
Մյուս կողմից՝ շատ մեծ հարց է այն, թե անաչառ ղեկավարի իմիջ ձևավորել փորձող Նիկոլը որքանո՞վ է անկեղծ, արդյոք նախապատվությունը չի՞ տրվել ասենք ՔՊ-ին մոտ կանգնած սուբյեկտներին: Պետք է հաշվի առնել այն, որ կադրերի առավելագույն արդյունավետության առումով շատ է կարևորվում նրանց քաղաքական չեզոքությունը: Կա՞ երաշխիք, որ քաղաքականապես չեզոք կլինեն այդ մարդիկ, թե՞ Նիկոլը նրանց էլ է ՔՊ-ական սարքելու՝ ամրապնդելու իր հենարանը:
Իրականում Նիկոլի նպատակը հանրության մոտ տպավորոթուն ստեղծելն է, թե իբր պետական համակարգում առաջնային է համարվում գիտելիքը: Նա փորձել է ստեղծել մեծ բարեփոխիչի տպավորություն, ինչն ուղղակի ծիծաղելի է. տեսնում ենք՝ ուր է Հայաստանը գլորվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: