
TRIPP նախագիծը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են մի շարք դրական տեղաշարժեր, և դրանցից մեկը TRIPP նախագիծն է, որը ներառված է Վաշինգթոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի փաստաթղթում։
«Այս նախագիծը շատ կարևոր է տարածաշրջանի համար։ Ադրբեջանը պարբերաբար տեղեկություններ է ստանում ԱՄՆ-ից գործընթացի ընթացքի մասին։ Ակնկալում ենք, որ 2026 թվականին ֆիզիկական աշխատանքները 42 կմ հատվածում կսկսվեն։ Ադրբեջանը օպերատիվ կերպով կատարում է իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները»,- ասել է Բայրամովը։