Կարևոր է՝ խաղաղության օրակարգի հետագա առաջմղումը շարունակվի ուղիղ երկխոսության միջոցով. Բայրմաով

Կարևոր է՝ խաղաղության օրակարգի հետագա առաջմղումը շարունակվի ուղիղ երկխոսության միջոցով. Բայրմաով

Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են բերում խաղաղության գործընթացում։ Ջեյհուն Բայրամովն այս մասին հայտարարել է Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարը նշել է, որ ներկայումս երկու երկրների միջև փաստացի հաստատվել է խաղաղ իրավիճակ և քայլեր են ձեռնարկվում վստահության ամրապնդման ուղղությամբ:

«Այսօր մենք կարող ենք վստահաբար ասել, որ երկկողմ ձևաչափն ապացուցել է իր արդյունավետությունը խաղաղության օրակարգի առաջմղման գործում։ Ձեռք բերված արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են դա»,- հայտարարել է Բայրամովը։ 

Նախարարի խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հետագա առաջմղումը շարունակվի ուղիղ երկխոսության միջոցով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment