«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Կուկի կղզի՝ Սահմանադրության օր, ԱՄՆ՝ Ափային պաշտպանության ուժերի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1904 –ծնվել է նկարիչ Էդմոնտ Յաղճյանը։
1918– զոհվել է հայտնի հայդուկապետ Սեբաստացի Մուրադը:
1922– Նեմեսիս գործողության շրջանակներում հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Մելքումյանը սպանել է Էնվեր փաշային։
1935 –ծնվել է երկրաբան և հասարակական գործիչ Սուրեն Այվազյանը։
1938- ՀԿ(բ)Կ ԿԿ-ն որոշում է ընդունել Սուրբ Էջմիածնի վանքը փակելու և կաթողիկոսությունը վերացնելու մասին, բայց սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թվականներ) պատճառով փոխված իրադրությունը կանխել է այդ որոշման իրագործումը։
1950 –վախճանվել է արևմտահայ արձակագիր, բանաստեղծուհի Անայիսը (Եվփիմե Ավետիսյան)։
1957 –ծնվել է թուրքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը։
1981 –վախճանվել է խորհրդահայ բանաստեղծ Երջանիկ Առաքել յանը։
1990- խորհրդարանը Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ է ընտրել ՀՀՇ վարչության նախագահ, Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանին։
1993 – վախճանվել է գիտնական-նախագծող Սամվել Քոչարյանցը՝ խորհրդային միջուկային և ջերմամիջուկային զինատեսակների նախագծողներից մեկը։
2004- Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհահատվածում անհայտ անձինք ավտոմատներից ու ատրճանակից կրակ են բացել Վանաձորի բնակիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ճաճոյի Էդո» մականունով հայտնի Էդիկ Մարտիրոսյանի ավտոմեքենայի վրա. Մարտիրոսյանը, նրա որդին` Ժորա Մարտիրոսյանը, և ազգականը՝ Ռուդիկ Խաչատրյանը, սպանվել են:
2008- մինչև 52 կիլոգրամ քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերստին նվաճել է Վիկ (Վախթանգ) Դարչինյանը՝ 5-րդ ռաունդում նոկաուտով պարտության մատնելով 32-ամյա ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովին:
2016-Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը անսպասելիորեն հրաժարական է տվել՝ իր քայլը պատճառաբանելով առողջական խնդիրներով։
2019-վախճանվել է ամերիկահայ պատմաբան, ցեղասպանագետ Վահագն Տատրյանը։
2022-վախճանվել է ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը:
ԱՇԽԱՐՀ
1306 – սպանվել է Հունգարիայի, Լեհաստանի և Չեխիայի թագավոր Վացլավ 3-րդը։
1326– դրվել է Մոսկվայի առաջին քարե տաճարի՝ Վերափոխման մայր տաճարի շինարարության հիմքը։
1783 –տեղի է ունեցել Գեորգիևյան դաշնագրի կնքումը Ռուսաստանի և Վրաստանի միջև, ըստ որի, Արևել յան Վրաստանի նկատմամբ հաստատվել է ռուսական պրոտեկտորատ։
1789 – Ֆրանսիայի Ազգային ժողովը չեղարկել է հոգևորականության և ազնվականության ժառանգական արտոնությունների մեծ մասը։
1792 –ծնվել է անգլիացի բանաստեղծ Պերսի Բիշի Շելլին։
1836 – Մոսկվայի Կրեմլում տեղադրվել է ցար-զանգը։
1859 – ծնվել է նորվեգացի գրող, բանաստեղծ և թատերագիր Կնուտ Համսունը։
1875 –վախճանվել է դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենը։
1879 –Էլզասն ու Լոթարինգիան հայտարարվել են Գերմանիայի տարածք։
1901 –ծնվել է ամերիկացի ջազային երաժիշտ և երգիչ Լուի Արմսթրոնգը։
1902– Լոնդոնում բացվել է Թեմզա գետի տակով անցնող Գրինվիչյան հետիոտնային թունելը։
1911– ծնվել է ռուս խորհրդային նշանավոր շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը:
1912 – իրականացվել է առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշ նեղուցի վրայով (ինքնաթիռում եղել է երկու ուղևոր)։
1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան պատերազմ է հայտարարել Գերմանիային։
1922 – տեղի է ունեցել հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլի հուղարկավորությունը, որի ժամանակ ամբողջ մեկ րոպե ԱՄՆ-ի մոտ 13 միլիոն հեռախոսները լռել են։
1961– ծնվել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման, որը ԱՄՆ պատմության առաջին սևամորթ նախագահն էր։
1984- Վերին Վոլտայի Հանրապետությունն իր անունը փոխել է Բուրկինա Ֆասո։
1995– Խորվաթիայի ու Բոսնիա և Հերցոգովինայի զինված ուժերը ներկայիս Սերբիայի տարածքում սկսել են «Փոթորիկ» ռազմական գործողությունը, որի արդյունքում դադարել են գոյություն ունենալ Սերբական կրաինան և Արևմտյան Բոսնիայի հանրապետությունը։
2019 – վախճանվել է խորհրդային, ռուսական և ամերիկական շանսոն երգիչ Վիլլի Տոկարևը։
2020 – Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել գրեթե 5 մագնիտուդ ուժգնությամբ հզոր պայթյուն, որը ցնցում և ավերածություններ է առաջացրել, չվնասված կառույց Բեյրութում չի մնացել։ Զոհերի թիվն անցել է 100-ից, վիրավորներինը՝ 4000-ից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում