«Հայաստանի Սահմանադրությունից տարածքային պահանջների բացառումը կվերացնի խաղաղության պայմանագրի կնքման խոչընդոտները»․ Հաջիև

«Հայաստանի Սահմանադրությունից տարածքային պահանջների բացառումը կվերացնի խաղաղության պայմանագրի կնքման խոչընդոտները»․ Հաջիև

Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ նախատեսող հոդվածը: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ թուրքական Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ստացվող ազդակները վկայում են, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։

«Այդ տարածքային պահանջները Սահմանադրությունից բացառելուց հետո Ադրբեջանը խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրման համար խոչընդոտներ չի տեսնում։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն դե ֆակտո խաղաղ իրավիճակ է»,- ասել է Հաջիևը։

Leave a Comment