ՀԱՊԿ առաջիկա նստաշրջանում կարող է քննարկվել Հայաստանի ձայնի իրավունքի կասեցումը

ՀԱՊԿ առաջիկա նստաշրջանում կարող է քննարկվել Հայաստանի ձայնի իրավունքի կասեցումը:  Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը՝ ընդգծելով, որ որոշումը կպահանջի անդամ պետությունների կոնսենսուս: Նա պարզաբանել է, որ կազմակերպության Կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է պետության քվոտային պաշտոններում քաղաքացիների առաջադրման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն, եթե տվյալ երկիրը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment