Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ուկրաինական ուժերի կողմից իրանական առևտրային նավի վրա իրականացված հարձակումից հետո Թեհրանը պատրաստ էր հարվածներ հասցնել Ուկրաինայի երեք օբյեկտի։ Այս մասին հայտնել է Press TV-ն։
«Մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտի, սակայն չեղարկեցինք գործողությունը այն բանից հետո, երբ Ուկրաինան ներողություն խնդրեց», — Press TV-ն մեջբերել է Ռեզայիի խոսքերը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային երկուշաբթի հայտարարել է, որ Թեհրանն ունի տեղեկություններ, ըստ որոնց՝ Ուկրաինան միտումնավոր է թիրախավորել իրանական նավը Կասպից ծովում։ Նրա խոսքով՝ Իրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Կիևը պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար։