Սոպրանո Նինա Մինասյանը՝ բրիտանական «Opera» ամսագրի շապիկին

04 Օգոստոսի 2026, 10:00

Համաշխարհային ճանաչում ունեցող հայ սոպրանո Նինա Մինասյանի լուսանկարը զարդարել է բրիտանական «Opera» ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկը։

Շապիկին նրա հետ պատկերված է նաև տենոր Բեհզոդ Դավրոնովը։ Երկու արտիստներն էլ ներկայացել են Շառլ Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» օպերայի հերոսների կերպարներով, որը բեմադրվում է Լեհաստանի ազգային օպերայում։

Նինա Մինասյանն ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան և մասնակցել Մոսկվայի Մեծ թատրոնի երիտասարդական օպերային ծրագրին։

2015 թվականին ամերիկյան «Musical America» պարբերականը նրան ճանաչել է «Ամսվա արտիստ»։ Այդ ժամանակից ի վեր Մինասյանը պարբերաբար ելույթ է ունենում Միլանի «Լա Սկալա»-ում, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն»-ում, Փարիզի ազգային օպերայում և Վիեննայի պետական օպերայում։

Leave a Comment