Ովքեր ՔՊ վերնախավի հետ մոտ են, արդեն գտել են առաջիկա հինգ տարիների իրենց աշխատասենյակները, օրինակ, Հայկ Կոնջորյանի նախկին օգնական, ավագանու անդամ Նատալի Սինորյանը հարմարավետ տեղավորվել է նոր ֆոյեի դահլիճի հարեւանությամբ առաջին սենյակում։ Վատ դիրքերում չէ ՔՊ-ի հրձիգ դարձած նախկին տնօրեն, շրջիկ պատարագների ակտիվ մասնակից Ռուզաննա Երեմյանը՝ նա Սինորյանի հարեւանությամբ է տեղավորվել՝ մի քանի սենյակ միջանցքի խորքը։
Փոխարենը պաշտպանության հանձնաժողովի երբեմնի անպարտ նախագահ Անդրանիկ Քոչարյանին չորրորդ հարկից իջեցրել են երկրորդ, իսկ Սասուն Միքայելյանը գերադասել է տեղավորվել ֆրակցիայից, ավելի ճիշտ՝ աչքից ու ականջից հեռու՝ առաջին հարկում, որտեղ նախորդ խորհրդարանում նաեւ Խաչատուր Սուքիասյանն էր մեկուսի հարմարավետ տեղավորվել։
Ի դեպ, իրենց կաբինետներից դուրս են եկել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավորները։ Նրանց տեղափոխել են «Պատիվ ունեմ»-ի, իսկ ավելի վաղ՝ «Ելք»-ի տարածք, իսկ նրանց աշխատասենյակները տրվել են ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը՝ «Ուժեղ Հայաստանին»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: