Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից

Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը կարծես դժվարությամբ է հաշտվում ինչպես պաշտոնազրկման, այնպես էլ թիմից աստիճանաբար առանձնացվելու հանգամանքի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, մինչ արձակուրդ մեկնելը Սիմոնյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել իրեն աշխատանքի տեղավորել կառավարությունում։ Ըստ այդմ, նա ցանկություն է հայտնել նշանակվել փոխվարչապետ կամ Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնում, Հայաստանի դեսպան։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարության մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը կտրուկ մերժել է այդ առաջարկները և Ալեն Սիմոնյանին հորդորել է գնալ արձակուրդ ու հանգստանալ:

Leave a Comment