Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 4-ին – armeniatoday.am

Հայաստանի տարածքում օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին քամու արագությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժգնանա մինչև 12-15 մ/վ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է +36-38 աստիճան, երեկոյան՝ +30-32 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +28-33 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +27-32 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +34-37 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է +24-29 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +25-30 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +26-28 աստիճանի, հովտային շրջաններում՝ +29-32 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +27-30 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +33-38 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +36-38 աստիճան, հովտային շրջաններում՝ +37-39 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +37-39 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +27-30 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +37-39 աստիճան։

Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +22-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +28-30 աստիճան, հովտային շրջաններում՝ +35-38 աստիճան։

Արցախում կանխատեսվում է մինչև +31 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment