Արևմտյան գործընկերները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել են Ռուսաստանի հետ հարաբերություններում պահպանել հանգստությունը և զսպվածություն ցուցաբերել հնարավոր ճնշումների կամ ընտրության առջև կանգնեցնելու պահանջների դեպքում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ այդ հորդորները հնչել են Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցից հետո։
Միևնույն ժամանակ, ըստ նույն աղբյուրների, ՌԴ-Ի դիվանագիտական խողովակներով ստացվող արձագանքներից պարզ է դարձել, որ առաջիկայում Մոսկվան կարող է ավելի կոշտ գործիքակազմ կիրառել Հայաստանի նկատմամբ։
