
«Առավոտ»-ի տեղեկություններով, հուլիսի 22-ին Արտաշատի բնակիչներից մեկը՝ 21-ամյա Ս․ Ա-ն, տարօրինակ պատմությունների մեջ է հայտնվել Գյումրիում։
Այդ օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Ս․ Ա-ն Գյումրու Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի հարակից այգում հայհոյանքներ հնչեցնելու համար դիտողություն է արել իրեն անծանոթ երեք անձանց, որոնք ծեծել են նրան։ Նա վայր է ընկել, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել։ Սակայն փորձանքը սրանով չի ավարտվել․ այդ նույն թաղամասում գտնվող նախկին թիվ 37 դպրոցի մոտակայքում էլ թափառող շներն են վրա տվել ու կծել նրա ձախ սրունքը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: