Թրամփը և Իրանի ԱԳՆ-ն հակասական հայտարարություն են արել բանակցությունների մասին

ԱՄՆ-ը և Իրանը փոխանակվել են հակասական հայտարարություններով՝ ռազմական գործողությունները դադարեցնելու բանակցությունների վերաբերյալ:

Reuters-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 2-ին հայտարարել է Իրանի հետ բանակցություններ վարելու մասին: «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում նրանց հետ: Դրանք կսկսվեն վաղը կեսօրին», – ասել է նա՝ առանց նշելու վայրը կամ մասնակիցներին:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է այս հայտարարությունը, նշելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում և հանդիպումներ չեն նախատեսվում: Նա հավելել է, որ Իրանն առաջիկա օրերին արտասահմանյան պատվիրակություններ ընդունելու կամ բանակցողներ ուղարկելու ծրագրեր չունի:

Բաղային հավելել է, որ բոլոր իրանցի բանակցողները ներկայումս գտնվում են երկրում, բացառությամբ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, որը կրոնական ուխտագնացության է մեկնել Իրաք: ԱԳՆ խոսնակի խոսքով՝ Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ բանակցություններ են ընթանում միայն Օմանի հետ:

Իրանի բարձրաստիճան աղբյուրը նաև Reuters-ին ասել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն նախատեսվում, և որ Արաղչին անհասանելի կլինի առնվազն մինչև շաբաթվա վերջ:

Ավելի ուշ, Truth Social սոցիալական ցանցում գրառման մեջ Թրամփը Իրանի ղեկավարությանն անվանել է «աներևակալիորեն երեսպաշտ»՝ նշելով, որ նրանք հանդիպում են խնդրել, և որ հետագա բանակցություններ են նախատեսվում «մոտ ապագայում»։ Նա նաև կրկնել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը լիակատար վերահսկողություն ունեն Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Գործակալությունը նշում է, որ այսօրվա իրադարձությունները համապատասխանում են այն օրինաչափությանը, որը ի հայտ է եկել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական գործողության սկսվելուց ի վեր։

ԱՄՆ նախագահը մի քանի անգամ սպառնացել է ռազմական գործողություններ ձեռնարկել, բայց հետագայում դիվանագիտական ​​շփումները նշել է որպես դրանցից հրաժարվելու պատճառ։ Իրանը հրապարակավ մերժել է Վաշինգտոնի հետ բանակցությունները՝ հունիսին Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի ձախողումից հետո։

ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից ի վեր կանոնավոր հարվածներ էին հասցնում Իրանին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Ի պատասխան՝ Իրանը հարձակվել էր Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Օմանում գտնվող ամերիկյան թիրախների վրա։ Թեհրանը նաև Վաշինգտոնին մեղադրել էր հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ։ Հուլիսի 9-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հրադադարն այլևս ուժի մեջ չէ։

Leave a Comment