Ուկրաինան, Ռումինիան և մի շարք երկրներ կմիավորվեն մեկ գաղափարի շուրջ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը սկսել է զարգացնել «Կարպատյան նախաձեռնությունը», որը ուղղված է ամրապնդել  տարածաշրջանում  համագործակցությունը։

Զելենսկու խոսքով՝ նախաձեռնության գաղափարը ծագել է այն պատճառով, որ ոչ բոլոր երկրներն են պատրաստ Ուկրաինային աջակցել զենքով, սակայն ցանկանում են համագործակցել հումանիտար, անվտանգության և տնտեսական ոլորտներում։

«Երբ հարևան երկրները մտածում են Ուկրաինայի վերականգնման մասին, դա նույնպես հավատքի դրսևորում է՝ հավատ, որ ամեն ինչ խաղաղ կլինի»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «Կարպատյան նախաձեռնությունը» միավորում է երկրներ, որոնք կապված են ոչ միայն աշխարհագրական դիրքով, այլև ընդհանուր տնտեսական և անվտանգության շահերով։

Նա նշել է, որ նախաձեռնությանը կարող են մասնակցել Ուկրաինան, Ռումինիան, Ավստրիան, Սերբիան, Հունգարիան, Լեհաստանը, Չեխիան և Սլովակիան։

Զելենսկին հայտնել է, որ նախաձեռնության իրականացումը նախատեսվում է աշնանը։ Նրա խոսքով՝ քննարկվում են ծրագրեր՝ կապված ֆինանսավորման, զբոսաշրջության, տնտեսության և անվտանգության ոլորտների հետ։

Leave a Comment