Զելենսկին ազատել է Ստեֆանիշինային ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է ԱՄՆ-ում երկրի դեսպան Օլհա Ստեֆանիշինային։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի պաշտոնական կայքում։

Ստեֆանիշինան հայտնել է, որ հրաժարականը ներկայացրել է սեփական նախաձեռնությամբ։

«Սա իմ անձնական որոշումն է՝ պայմանավորված անձնական հանգամանքներով, որոնց մասին ավելի վաղ խոսվել էր»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում աշխատանքի ընթացքում հաջողվել է իրականացնել այն հիմնական նպատակները, որոնցով մեկնել էր Վաշինգտոն։

Leave a Comment