Չինացի գիտնականները մշակում է խոշոր աստերոիդների ոչնչացման մեթոդ՝ միջուկային զենքի կիրառմամբ։ Նախագծի համաձայն՝ սկզբում մետաղական հարվածային զոնդը բախվում է աստերոիդին և դրա մեջ խորը անցք է բացում, այնուհետև երկրորդ տիեզերական սարքը այդ անցքի մեջ տեղադրում է միջուկային ռումբ, որը պայթում է աստերոիդի ներսում։
Գիտնականների հաշվարկներով՝ երեք մեգատոննա հզորությամբ պայթյունը, որը համարժեք է մոտ 200 այն ռումբերին, որոնք նետվել էին Հիրոսիմայի վրա, կարող է ամբողջությամբ ոչնչացնել մոտ 100 մետր տրամագծով աստերոիդը։ Հետազոտողները նաև պարզել են, որ եթե միջուկային լիցքը տեղադրվի մակերևույթից մոտ 30 մետր խորության վրա, ապա աստերոիդի արագության փոփոխությունը կարող է ավելի քան երեք անգամ մեծ լինել՝ համեմատած մակերեսային պայթյունի հետ։ Նրանց գնահատմամբ՝ այս մեթոդը զգալիորեն արդյունավետ է աստերոիդի թռիչքի ուղին փոխելու համար։
