Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ նոր առաջարկը։ Al Mayadeen հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանը հայտարարել է, որ նեղուցը փակ կմնա մինչև հակամարտության ամբողջական ավարտը։
Աղբյուրի տվյալներով՝ Վաշինգտոնը որոշակի զիջումների է գնացել՝ համաձայնելով Հորմուզի նեղուցի հարավային ծովային ուղու փակ մնալուն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն օգոստոսի 3-ին, ինչպես նաև հայտարարել էր Իրանի դեմ նախատեսվող հարվածի չեղարկման մասին։