Հայաստանի կառավարության ամբողջական կազմը հայտնի է

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է փոխվարչապետերի և նախարարների նշանակման հրամանագրերը։ Կառավարության անդամների մեծ մասը վերանշանակվել է իրենց պաշտոններում։

Փոխվարչապետի պաշտոններում վերանշանակվել են Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը։

Վերանշանակվել են նաև՝ Դավիթ Խուդաթյանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, 

Սուրեն Պապիկյանը՝ պաշտպանության նախարար,

 Համբարձում Մաթևոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար, 

Արփինե Սարգսյանը՝ ներքին գործերի նախարար, 

Ժաննա Անդրեասյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 

Արարատ Միրզոյանը՝ արտաքին գործերի նախարար,

 Սրբուհի Գալյանը՝ արդարադատության նախարար, 

Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նախարար,

 Արսեն Թորոսյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, 

Վահե Հովհաննիսյանը՝ ֆինանսների նախարար,

 իսկ Գևորգ Պապոյանը՝ էկոնոմիկայի նախարար։

Leave a Comment