Սեուտայի ​​միգրանտ երեխաների համար նախատեսված կեցավայրերը գերբնակեցված են

Սեուտայում անչափահաս միգրանտների համար նախատեսված պահման վայրերը գրեթե 30 անգամ գերբնակեցված են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սեուտայի ​​կառավարության նախագահության և ներքին կառավարման հարցերով խորհրդական Ալբերտո Գայտանին։

Գայտանի խոսքով՝ քաղաքում ներկայումս տեղակայված է 862 միգրանտ երեխա։

«Նախարարության կողմից մեզ հատկացված վայրի սովորական տարողունակությունը 29 տեղ է։ Հետևաբար, մենք խոսում ենք գրեթե 3000% – 2872% գերբնակեցվածության մասին», – ասել է նա Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նա հայտնել է, որ Սեուտայում միգրանտների համար նախատեսված ժամանակավոր կեցավայրը նույնպես գերբնակեցված է, քանի որ այն նախատեսված է ընդամենը 600 մարդու համար։

«Այն գտնվում է լիակատար փլուզման վիճակում. մոտ հազար մարդ ճամբար է խփել դրա շուրջը: Իրավիճակը շատ դժվար է, տեսնենք, թե արդյոք քաղաքը կարող է հաղթահարել այս խնդիրը», – ասել քաղաքական գործիչը։

Վերջին օրերին Հյուսիսային Աֆրիկայի Սեուտա քաղաքում կտրուկ աճել է Մարոկկոյից լողալով և ոտքով հասնելու փորձ կատարող միգրանտների թիվը: Սեուտայի ​​քաղաքապետ Խուան Խեսուս Վիվասի խոսքով՝ քաղաք է մտել մոտ 60 000 մարդ: Իսպանիան հայտնել էր ավելի քան 48 000 միգրանտի Մարոկկո վերադարձնելու մասին։ Սահմանային անցման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 72-ի։

Սեուտան Իսպանիայի էքսկլավն է Հյուսիսային Աֆրիկայում. այն Աֆրիկայի հետ ԵՄ արտաքին ցամաքային սահմանի երկու հատվածից մեկն է։ Հուլիսի վերջին այս տարածաշրջանում անօրինական ներգաղթյալների հոսքը կտրուկ շատացել էր՝ կապված Իսպանիայի գերագույն դատարանի որոշման հետ, որն ամսվա սկզբին վճռել էր, որ դեպի Սեուտա հասնելու փորձի ժամանակ ծովում ձերբակալված միգրանտները չեն կարող վերադարձվել պարզեցված կարգով, ինչը նախկինում թույլ էր տալիս իշխանություններին անմիջապես հետ ուղարկել սահմանային արգելապատնեշները հատելու փորձ կատարող մարդկանց։

Leave a Comment