ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները

Թրամփի վարչակազմը Սպիտակ տուն է հրավիրել OpenAI, Google, Anthropic և արհեստական բանականության մշակմամբ զբաղվող այլ ընկերությունների՝ ԱԻ ոլորտում կամավոր վերահսկողության նոր համակարգը քննարկելու նպատակով:

Առաջարկվող նախաձեռնության համաձայն՝ ընկերությունները կկարողանան կամավոր հիմունքներով իրենց արհեստական բանականության մոդելները տրամադրել կառավարությանը՝ ստուգման համար, նախքան դրանք գործընկերներին փոխանցելը կամ բաց հասանելիությամբ թողարկելը:

Դեռևս պարզ չէ, թե արդյոք այս հանդիպումը կազդի քաղաքականության վերջնական տարբերակի վրա, թե կկրի բացառապես ճանաչողական բնույթ:

Leave a Comment