Ռուբեն Ռուբինյանը Արման Բարխուդարյանին նշանակել է ԱԺ նախագահի խորհրդական

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը  օգոստոսի 3-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006–Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Ա. Բարխուդարյանի 2026 թվականի օգոստոսի 3-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2026 թվականի օգոստոսի 3-ից Արման Բարխուդարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական:

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը․

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977թ. 12 հունիսի, քաղ. Երեւան

Կրթություն
1994-1998 թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ՝ ստացել է ճարտարագիտության բակալավրի որակավորում

Աշխատանքային գործունեություն
2000-2001 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ՝ վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչության ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատակազմ-վարչության առաջատար մասնագետ
2001-2002 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ՝ վարկային, դրամաշնորհային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության առաջատար մասնագետ
2002-2009 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ՝ վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության առաջատար մասնագետ
2009-2018 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ՝ վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ
2018 թ. – ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար
2019-2020 թթ. – ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար
2020 թվականի դեկտեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ

Այլ տվյալներ
Ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ պահեստազորի ավագ:
ՀՀ վարչապետի 2016 թվականի մայիսի 10-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահի տեղակալ:
ՀՀ վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ նշանակվել է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Լուսանկարը՝ համացանցից

Leave a Comment