Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը օգոստոսի 3-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով և հիմք ընդունելով Դ. Համբարյանի 2026 թվականի օգոստոսի 3-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2026 թվականի օգոստոսի 3-ից Դավիթ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը․
Դավիթ Համբարյանը ծնվել է 1980 թ., հունվարի 29-ին, ք. Երևանում։
Կրթություն
1986-1996 թթ. սովորել և ավարտել է ք. Վանաձորի Վազգեն Առաջինի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1996-2000 թթ.` Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
2000-2002 թթ.` Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (մագիստրատուրա):
2003-2005 թթ.` Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (ասպիրանտուրա):
Աշխատանքային գործունեություն
2002-2004 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ։
2004-2007 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ։
2005-2011 թթ.` դասավանդել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
2008-2009 թթ.` «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ծառայության պետ:
2009-2016 թթ.` Ֆրանստելեկոմ խմբի «Օրանժ Արմենիա» ընկերությունում խորհրդատու, ապա նաև գովազդի և մարքեթինգի ռազմավարության և պլանավորման թիմի ղեկավար:
2015-2016 թթ.` «Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների միավորման գործընթացների ղեկավար:
2016-2017 թթ.` «Յուքոմ» ընկերության մարքեթինգային և հաղորդակցության գործընթացների ղեկավար:
2017-2020 թթ.` «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման և ընտրության գծով տնօրեն:
2020-2022 թթ.` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, ապա՝ գլխավոր քարտուղար (համայնքային ծառայության բարձրագույն՝ առաջին դասի խորհրդականի դասային աստիճան):
2022-2023 թթ․՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։
Պարգևներ, կոչումներ, դասային աստիճաններ
2021թ․ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր: