Ո՞ր նախարարներն են վերանշանակվել իրենց պաշտոններում

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.

Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար»,- նշվում է հրամանագրում:

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Դավիթ Խուդաթյան նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.

Դավիթ Խուդաթյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- ասվում է հրամանագրում:

Նախագահի մյուս հրամանագրերով՝ նախարարների պաշտոնակատարներ  Համբարձում Մաթևոսյանը, Արփինե Սարգսյանը, Ժաննա Անդրեասյանը, Արարատ Միրզոյանը, Սրբուհի Գալյանը, Անահիտ Ավանեսյանը, Արսեն Թորոսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում:

Leave a Comment