ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, որոնք ոչ վաղ անցյալում հայտարարում էին ահաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության մասին, այժմ, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, դարձել են ահաբեկչական գործունեության մաս։ Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին՝ մեկնաբանելով ուկրաինական ԶՈւ-ի հարվածը Գելենջիկի շրջանի Արխիպո-Օսիպովկա ավանի լողափին։
«Եվրոպայի կենտրոնում գործում է ահաբեկչական ավազակախումբ, որը զավթել է Ուկրաինայի պետական ապարատը: Ահաբեկչության հովանավորները ՆԱՏՕ-ական երկրներն են։ Ոչ վաղ անցյալում ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հռչակում էին զրոյական հանդուրժողականություն ահաբեկչության նկատմամբ։ Այժմ նրանք իրենք են դարձել միջազգային ահաբեկչական գործունեության մաս»,- հայտարարել է Զախարովան:
Այսօր ՌԴ Գելենջիկ քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել է մոտ 40 հոգի: