H5 վիրուսից վայրի թռչունների առաջին զանգվածային մահն է գրանցվել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ավստրալիայի իշխանությունները հաստատել են H5 թռչնագրիպի հետևանքով վայրի թռչունների զանգվածային մահվան առաջին դեպքը երկրում։

Պաշտոնական տվյալներով՝ երկրում արդեն արձանագրվել է H5 վիրուսի 78 հաստատված դեպք։ Դրանցից 58-ը գրանցվել են Հարավային Ավստրալիայում, 10-ը՝ Արևմտյան Ավստրալիայում, 7-ը՝ Վիկտորիայում, 2-ը՝ Նոր Հարավային Ուելսում և 1-ը՝ Քվինսլենդում։

Ավստրալիայի գյուղատնտեսության նախարար Ջուլի Քոլինզի խոսքով՝ վայրի թռչունների զանգվածային անկումը սպասելի էր, քանի որ H5 վիրուսը բնական միջավայրում արագ է տարածվում և կարող է մեծ կորուստների պատճառ դառնալ։ Նա նաև նշել է, որ առաջիկայում թռչունների մահվան դեպքերի թիվը, հավանաբար, կշարունակի աճել։

Միաժամանակ պաշտոնյաները վստահեցնում են, որ այս պահին մարդկանց առողջության համար վտանգը շարունակում է գնահատվել որպես ցածր։

Շրջակա միջավայրի նախարար Մյուրեյ Ուոթը նշել է, որ միջազգային փորձը ցույց է տալիս՝ H5 վիրուսի տարածումը վայրի թռչունների և որոշ կաթնասունների շրջանում գործնականում հնարավոր չէ լիովին կանգնեցնել։

Վիրուսի դեմ պայքարի շրջանակում Ավստրալիայի կառավարությունն արդեն հատկացրել է 113 միլիոն ավստրալիական դոլար, իսկ ծրագրին նախատեսվում է ավելացնել ևս 24 միլիոն ավստրալիական դոլարի ֆինանսավորում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment