ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից որպես ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահ:
ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 91-ը: Կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 28-ը:
Ընտրվելուց հետո Ռուբինյանն իր էջում գրառում է կատարել.
«Անչափ շնորհակալ եմ վստահության համար։ ԱԺ նախագահ ընտրվելը մեծագույն պատիվ է»։