ՔՊ-ի գլխավոր «պիտնոն» – BlogNews.am



ԱԺ ամբիոնից կոչ անելով չմտնել թուրքական հատուկ ծառայությունների դաշտ՝ ժամանակին  ԱԺ-ից վտարված, իսկ հիմա այնտեղ վերադարձած «Նավակ Ճոճողը» հույս է հայտնել, որ իր՝ Բաքվում ծնված լինելը «պիտնո» չի դառնա. հույս է  հայտնել, որ գոնե իրեն չեն ասի՝ ինչո՞ւ ես Բաքվում ծնվել այն դեպքում, երբ «Լամա Ռուբոյին» շատ են տանջում՝ անհարկի հարցեր ուղղելով Թուրքիայում ուսումնառության տարիների մասին:
 
Համաձայնեք, որ Գաբրիելյան Վիլենը տեղով «պիտնո» է՝ անկախ ծննդավայրից. ՔՊ-ի գլխավոր «պիտնոն» է, որից Նիկոլը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել, քանի որ Վիլենին, ըստ երևույթին, հովանավորում են որոշ ազդեցիկ շրջանակներ: Բայց եթե Նիկոլը բացառապես կամովին է այս հայհոյախոս սուբյեկտին առաջ մղում, ուրեմն դիտմամբ է ՔՊ-ն «պիտնոյավորում», դիտավորյալ է անում այնպես, որ մարդիկ, տեսնելով սրա նմաններին, է՛լ ավելի ատեն Հակոբյան Աննային. շիզոֆրենիկ է. ամեն ինչ սպասելի է:
 
Ինչ վերաբերում է թուրքական հատուկ ծառայությունների թեմային, ապա դա այն հարցն է, որ նավակճոճողների Հայաստանում միշտ ակտուալ է. «Լամա Ռուբոն» ՔՊ-ի շարքերում վխտացող թուրքական գործակալներից կամ առնվազն ազդեցության գործակալներց երևի ամենաանմեղն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment