BIAF 2026-ը մրցանակ է շնորհել Իվետա Մուկուչյանին – armeniatoday.am

Հայ երգչուհի և կատարող Իվետա Մուկուչյանը «Բեյրութի միջազգային մրցանակաբաշխության փառատոնի» 2026 թվականի (BIAF 2026) 13-րդ արարողության ժամանակ մրցանակ է ստացել երաժշտության և արվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար, հայտնել է Լիբանանում Հայաստանի դեսպանությունը։

Մուկուչյանը շնորհակալություն է հայտնել BIAF 2026-ին՝ իրեն որպես հայ արտիստ և իր «Who Am I» ալբոմը գնահատելու համար։ Նա մրցանակը նվիրել է իր երկրպագուներին և աջակիցներին, որոնք տարիներ շարունակ հավատացել են իրեն և եղել կողքին։

Մուկուչյանը 2016 թվականին «LoveWave» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում։

BIAF-ը ամենամյա միջազգային մրցանակաբաշխություն է, որը միավորում է լիբանանցի, արաբ և միջազգային գործիչների՝ արվեստի, մշակույթի, գիտության, բիզնեսի, սպորտի և այլ ոլորտներում։ Փառատոնի 13-րդ թողարկումն անցկացվել է Բեյրութի Նահատակների հրապարակում։

Leave a Comment