Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի մոտակայքում ական է պայթել. կան վիրավորներ

Օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի մոտակայքում հակահետևակային ական է պայթել. 2 մարդ վիրավորվել է։

Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ 1994 թվականին ծնված Վեզիր օղլու Սուրխայլիի մոտ գրանցվել է տրավմատիկ անդամահատում, իսկ 1998 թվականին ծնված Ֆիզուլի Ռիզվան օղլու Միրզոևը ստացել է որովայնի բազմաթիվ բեկորային վերքեր։

Leave a Comment