«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցով անցկացվելիք փակ քվեարկությանը։
Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Օգոստոսի 2-ից մեկնարկել են ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքները։
Ազգային ժողովի նախագահի թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է։