Հորմուզի նեղուցը փակված չէ Օմանի հետ տարաձայնությունների պատճառով. Բաղայի

Հորմուզի նեղուցը փակված չէ Օմանի հետ տարաձայնությունների պատճառով. Բաղայի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անվտանգ նավագնացության ապահովումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ջրային ուղու բացման համար։

Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ նա շեշտել է, որ նեղուցը փակված չէ Իրանի և Օմանի միջև կարծիքների տարբերության պատճառով։

Ըստ իրանցի պաշտոնյայի՝ Հորմուզի նեղուցը խնդիրների է բախվել դեռևս անցյալ տարվա մարտին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայի հետևանքով:

Պաշտոնյան նաև ասել է, որ ներկայումս ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում։

«Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ, իսկ Օմանի հետ բանակցությունները կենտրոնացած են Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման վերաբերյալ համաձայնության հասնելու վրա»,- ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment