Հայտնի փոփ երգչուհի Արիանա Գրանդեն հայտարարել է, որ շրջագայության ավարտից հետո պատրաստվում է ընդմիջում վերցնել հանրային աշխատանքից և տեսանելի գործունեությունից՝ անվերջ ու շարունակական հանրային վերահսկողության ու քննադատությունների ճնշման տակ։
Այս որոշման պատճառով նա հրաժարվել է նաև 2027 թվականին Լոնդոնի Barbican թատրոնում նախատեսված Sunday in the Park With George մյուզիքլում մասնակցությունից։
Երգչուհու ներկայացուցչի խոսքով՝ Eternal Sunshine Tour-ի ավարտից հետո Արիանան վաստակած հանգիստ կվերցնի՝ հաղթահարելու համար այն անհանգստությունները, որոնք առաջացել են արտաքին տեսքի, քաշի և անձնական կյանքի շուրջ չդադարող բամբասանքների ու մեկնաբանությունների պատճառով։
Նմանատեսակ հանրային ճնշումները երգչուհին նախկինում բնութագրել էր որպես «վտանգավոր բոլոր կողմերի համար»՝ հիշեցնելով, որ իր մարմինն ու արտաքինը մշտապես ենթարկվել են հանրային քննարկման դեռևս 16-17 տարեկանից։
Չնայած Գրանդեի հեռացմանը, Empire Street Productions-ը հաստատել է, որ մյուզիքլը կկայանա ծրագրված ժամանակացույցով, իսկ նրա դերի համար կհայտարարվի նոր դերասանական կազմ։
Առաջիկայում Արիանա Գրանդեն իր շրջագայության շրջանակում համերգներ կունենա նաև Բրիտանիայում. սեպտեմբերի 1-ին Լոնդոնում կայանալիք շոուով կեզրափակի նրա համաշխարհային տուրը:
