Վլադիմիրի մարզում Wildberries-ի պահեստի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել

«Wildberries» մարքեթփլեյսը հայտնել է, որ Վլադիմիրի մարզում գտնվող իր պահեստային համալիրը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման։

Հարձակման հետևանքով տուժել է երկու մարդ։

Մարզի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևի խոսքով՝ մեկ տղամարդը գլխի վնասվածք է ստացել, իսկ կինը՝ ոտքի թեթև վնասվածք, սակայն հոսպիտալացման կարիք չի ունեցել։

Leave a Comment