Հունաստանի Պսաթա շրջանում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու փրկարարական ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է երկրի հրշեջ ծառայությունը։
Ներկայումս իրականացվում են անձնակազմերի անդամների որոնողական աշխատանքները։
Հունաստանի արևմուտքում՝ Ատտիկայի և Բեոտիայի շրջաններում բռնկված անտառային հրդեհի դեմ պայքարում ներգրավված է 500 հրշեջ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 134 միավոր տեխնիկա, ինչպես նաև փրկարարներ Ֆրանսիայից և Ռումինիայից։
Proto Thema թերթի փոխանցմամբ՝ ուժեղ փոթորկային քամիների պատճառով ավիացիայի կիրառումը գրեթե անհնար է դարձել։ Միևնույն ժամանակ, Մեգարա քաղաքի մերձակայքում կրակն արդեն հասել է բնակելի տներին։