13-ամյա աղջիկ է զոհվել Բելգորոդի գյուղերից մեկում ուկրաինական ԱԹՍ–ի հարվածի հետևանքով



168.am-ը գրում է.


ՌԴ Բելգորոդի մարզի Պրինցևկա գյուղի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել է 13-ամյա աղջիկ։ Մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը հայտնել է, որ ևս երկու աղջիկ՝ յոթ և ինը տարեկան, վիրավորվել և հոսպիտալացվել են։


Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է խաղահրապարակի մոտ։ 13-ամյա աղջիկը լուրջ վնասվածքներ է ստացել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները փորձել են փրկել նրա կյանքը, սակայն վնասվածքները կյանքի հետ համատեղելի չեն եղել։

Յոթամյա աղջիկը գլխին, մեջքին և ոտքերին բազմաթիվ բեկորային վերքեր է ստացել։ Ինը տարեկան տուժածը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց բեկորային վերքերով։

Արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment