ՌԴ Վլադիմիր քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում



Tert.am-ը գրում է.


Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում՝ Վլադիմիր քաղաքում, ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Այս մասին հայտնել են Wildberries-ի և Russ-ի (РВБ) միացյալ ընկերության մամուլի ծառայությունից։



«Ընկերության լոգիստիկ օբյեկտի վրա կատարված հարձակման պատճառով հրդեհ է բռնկվել Վլադիմիրի մարզում։ Մարդիկ տարհանվել են։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկներ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», – ասվում է հաղորդագրության մեջ։

Լոգիստիկ շղթաները վերակառուցվել են, ապրանքների ընդունումն ու պատվերների առաքումն իրականացվում են այլ օբյեկտներում, նշել են РВБ-ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment