
Կիրակի վաղ առավոտյան վեց հրեաներ են բերման ենթարկվել՝ Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո։ Երուսաղեմում բնակվող լրագրող Գեղամ Բալյանի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել գիշերվա ժամը 1-ի սահմաններում։ Նրա խոսքով՝ խումբը հավաքվել է վանքի մուտքի մոտ և մի քանի անգամ թքել մուտքի ուղղությամբ։ Երբ նրանք նկատել են միջադեպը նկարահանող հայ կնոջը, քարեր են նետել նրա պատուհանի ուղղությամբ ու հայհոյել:
Իսրայելի ոստիկանությունն արձագանքել է միջադեպին և բերման ենթարկել բոլոր կասկածյալներին։ Միջադեպից հետո Հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք է ներկայացրել։
?BREAKING: On Sunday at around 1:00 a.m., six Jewish Israelis attacked the entrance to the Saint James Monastery in the Armenian Quarter of Jerusalem.
They took turns spitting at the monastery entrance. When they noticed an Armenian woman filming the incident from her home,… pic.twitter.com/kXHgO0JJDK
— Kegham Balian (@kbalian90) August 2, 2026