
Բրազիլիայի Մասեյո քաղաքում ընկերական խաղի ժամանակ սպանվել է «Սենտրո Սպորտիվո Ալագոանո» ակումբի 15-ամյա ֆուտբոլիստ, հաղորդում է Globo Esporte-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ դեռահասը վիրավորվել է հարձակման ընթացքում և տեղափոխվել հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Հրաձգության հետևանքով տուժել է ևս մի քանի մարդ։
Ոստիկանությունը որպես հիմնական վարկած դիտարկում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորումների մասնակցությունը հանցագործությանը։ Նախաքննության նախնական տվյալներով՝ ֆուտբոլիստը, հնարավոր է, սպանվել է սխալմամբ։