09:00 Լուրերը մեկ տողով. Շոգի վտանգավոր հետևանքներից մինչև միջազգային բանակցություններ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Սերգեյ Կարմրյանը Բաքվում անցկացված մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց 60 կգ քաշային կարգի արծաթե մեդալ։

•ՍԱՏՄ-ն շոգ եղանակի պատճառով կոչ է անում խստորեն պահպանել սննդամթերքի պահպանման և մատուցման անվտանգության կանոնները՝ թունավորումներից խուսափելու համար։ 

• Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է, որտեղ կշարունակվի նաև ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի ընտրության հարցի քննարկումը։ 

• «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել են Գարեգին Երկրորդին և ստացել նրա օրհնությունը։ 

• Տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է Ադրբեջանում դասախոսելու առաջարկից՝ հայտարարելով, որ չի այցելի երկիր, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գտնվում է բանտում։ 

• ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն երկուշաբթի օրը։ 

• Իրանը հայտարարել է, որ չի վերադառնա Հորմուզի նեղուցի նախկին իրավիճակին և կշարունակի պաշտպանել իր շահերը։ 

• Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են բանակցությունները նախկինում Անկարային մատակարարված S-400 համակարգերի հետագա ճակատագրի շուրջ։ 

• Պակիստանում ոստիկանության բաժանմունքի մոտ իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։ 

• Ford-ի ղեկավարը կանխատեսել է, որ առաջիկա տարիներին չինական ավտոարտադրողները, չնայած սահմանափակումներին, կմտնեն ամերիկյան շուկա։

Leave a Comment