Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կսկսվեն երկուշաբթի օրը

 ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն երկուշաբթի օրը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք կխոսենք նրանց հետ։ Բանակցությունները կսկսվեն երկուշաբթի կեսօրին», – ասաց նա լրագրողներին իր ինքնաթիռում։

Թրամփը շեշտեց, որ համաձայնել է բանակցություններին, քանի որ դա խնդրել են Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի իշխանությունները: Ավելին, նա ասաց, որ դա խնդրել է նաև իրանական կողմը:

«Ես նախընտրում եմ գործարք կնքել։ Ես չեմ սիրում մարդկանց սպանել», – ասաց ԱՄՆ նախագահը։

Leave a Comment