«Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը չի կարող ունենալ ժողովրդի լիարժեք վստահությունը». Շաքե Իսայան

«Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը չի կարող ունենալ ժողովրդի լիարժեք վստահությունը». Շաքե Իսայան

ԲՀԿ անդամ Շաքե Իսայանը գրել է. «ԽԼՈՑԻ՝ մերօրյա «ժողովրդավարության» բանաձևը.
Մանդատից մինչև սեփականություն
Այսօր Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստն էր։
Արձանագրենք՝ այս խորհրդարանը պատմության մեջ կմնա այն ծանր իրողությամբ, որ նրա կազմը ձևավորվել է քաղաքացիների կամքը խեղաթյուրելու և ԲՀԿ-ից խլված մանդատների ստվերի ներքո։
Այդ ստվերը հաջորդ հինգ տարիներին անխուսափելիորեն ուղեկցելու է այս խորհրդարանին՝ ուզեք թե չուզեք, որպես մշտական հիշեցում, որ ժողովրդավարությունը չի սահմանափակվում ընտրության օրվա քվեարկությամբ․ այն սկսվում է ժողովրդի տված յուրաքանչյուր մանդատի նկատմամբ հարգանքից։
Այդ պատճառով խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ և պաշտոններ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի լիարժեք վստահությունը։

Աղբյուրը`   Շաքե Իսայան

Leave a Comment