
ՔՊ-ի ու Ադրբեջանի համար սև կարապ է տեղի ունեցել
Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, ռիսկերի տեսաբան ու «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հրաժարվել է դասախոսություն կարդալու Ադրբեջանի հրավերից, քանի որ նրա համար դա էթիկայի հարց է։
«Ոտքս Ադրբեջան չեմ դնի, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտարկված է»,- X սոցիալական ցանցում գրել է Թալեբը։
Սև կարապների տեսության համաձայն՝ կայունության զգացումը պատրանք է և փլուզվում է, երբ տեղի է ունենում անսպասելի ու մեծ ազդեցություն ունեցող իրադարձություն՝ Սև կարապը։
Օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Շուշիի հանձնումը մեզ համար Սև կարապ էր (ՔՊ-ի համար՝ չէ)։
Տեսությունը կոչվում է «Սև կարապ», քանի որ մարդիկ կարծում էին, թե գոյություն ունեն միայն սպիտակ կարապներ, մինչև Ավստրալիայում հայտնաբերվեցին սև կարապներ, և փլուզվեց նրանց նախկին համոզմունքը։
Ադրբեջանի ու ՔՊ-ի համար էթիկայով և սկզբունքներով առաջնորդվող մարդկանց հանդիպելը Սև կարապ է։ Թվում էր, թե ամեն ինչ նորմալ է, բոլորը կաշառվում են, դավաճանում են և անգամ Լիոնել Մեսսին, մեկ էլ հայտնվում է մի սկզբունքային մարդ ու փլուզում այդ համոզմունքը։
Թալեբի գրառումը՝ ստորև»։
Was asked to go to Azerbaijan for a lecture . I declined (they yuugely upped their offer, not understanding my ethics, thinking it would make a difference).
I will not set foot in Azerbaijan with Reuben Vardanyan jailed there.
— Nassim Nicholas Taleb (@nntaleb) August 2, 2026