Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է երկրի 20 ուժեղագույն գործող շախմատիստների 2026 թվականի օգոստոս ամսվա վարկանիշային աղյուսակը՝ տղամարդկանց և կանանց տասնյակներով:
Տղամարդկանց վարկանիշը գլխավորել է Հայկ Մարտիրոսյանը՝ 2662 ցուցանիշով: Եռյակում են նաև Շանթ Սարգսյանը՝ 2643 և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 2642 ցուցանիշներով:
Կանանց վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Մարիամ Մկրտչյանը՝ 2390 ցուցանիշով։ Երկրորդ հորիզոնականում է Էլինա Դանիելյանը՝ 2382, երրորդում՝ Լիլիթ Մկրտչյանը՝ 2360 վարկանիշով:
Տղամարդկանց տասնյակում են մտել նաև Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը։
Կանանց թոփ-10-ում են հայտնվել Լիլիթ Գալոյանը, Պոլինա Կոբակը, Մարիա Գևորգյանը, Անna Խաչատրյանը, Սուսաննա Գաբոյանը, Անի Ավետիսյանը և Սիրանուշ Անդրիասյանը:
