Վեց իսրայելցիներ հարձակվել են Երուսաղեմի հայկական վանքի վրա – armeniatoday.am

Վեց իսրայելցիներ հարձակվել են Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի վրա։ Այս մասին հայտնել է Հայկական թաղամասի փրկության շարժման ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում։ Հարձակվողները հերթով թքել են վանքի մուտքի մոտ, այնուհետև քարեր նետել տնից տեղի ունեցողը նկարահանող հայ կնոջ պատուհանի ուղղությամբ և հայհոյել։

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է վեց կասկածյալի՝ հինգ անչափահասի և մեկ չափահասի։ Նրանցից երեքին տեղափոխել են Երուսաղեմի համայնքային դատարան՝ կալանքը երկարաձգելու միջնորդությամբ։ Մյուսներն ազատ են արձակվել սահմանափակող պայմաններով, այդ թվում՝ Հին քաղաք այցելելու արգելքով։

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պաշտոնական բողոք է ներկայացրել և կոչ արել Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիին դատապարտել քրիստոնյաների նկատմամբ ատելության դրսևորումները։ Պատրիարքությունը նաև կոչ է արել Իսրայելի իշխանություններին նման գործողությունները որակել որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություններ։

Leave a Comment