Հունաստանում հրդեհը մարելիս երկու հրշեջ ուղղաթիռներ են բախվել։
Բախումից հետո ուղղաթիռներից մեկը ընկել է կիրճը, մյուսը կարողացել է արտակարգ վայրէջք կատարել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկ օդաչու կապ է հաստատել դեպքի վայր և անվնաս է մնացել, իսկ մյուսը՝ վիրավորվել։ Վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում են երկրի հրշեջ ծառայությունից։
Մահացածները ուղղաթիռներից մեկի անձնակազմի անդամներ էին՝ Հունաստանի և Ռումինիայի քաղաքացիներ։ Օդանավում գտնվող ևս երկու մարդ ողջ է հայտնաբերվել։
