
Այսօր ԱԺ-ի միջանցքում ԱԺ փոխնախագահի ՔՊ-ական թեկնածու Հայկ Կոնջորյանը հրաժարվեց մեկնաբանել մամուլի տեղեկությունները, որ իր կինը «Հայփոստ»-ից 10.000 դոլար աշխատավարձ է ստանում: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կոռուպցիայի հետ անհաշտ էր, հիմա ինչո՞ւ չի խոսում, Կոնջորյանը շնորհակալություն հայտնեց, ասաց՝ «Ցտեսություն» ու հեռացավ: