Կոտայքում բախվել են հարսանիքի մեկնող «Nissan X-Trail»-ն ու «Mercedes G»-ը. վերջինս կողաշրջվել է. կան վիրավnրներ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Կոտայքի մարզում ժամը 16:30-ի սահմաններում Գառնի-Արարատի մարզ տանող ավտոճանապարհին բախվել են «Mercedes G» («Յաշիկ») և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երկու ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «յաշիկն» էլ կողաշրջվել է։

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ Գառնու ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Leave a Comment