
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա ընտրյալը՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները։
Զույգի հարսանյաց շքեղ արարողությունը կկայանա առաջիկա հանգստյան օրերին՝ Ռոնալդուի հայրենի Մադեյրա կղզում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պսակադրության պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու Ֆունշալ քաղաքի Մայր տաճարում, որից հետո նորապսակներն իրենց հյուրերի հետ կտեղափոխվեն հինգաստղանի հյուրանոց՝ տոնելու այս կարևոր իրադարձությունը։
Միջոցառման գաղտնիությունն ու հյուրերի անվտանգությունն ապահովելու նպատակով հյուրանոցի ղեկավարությունն արդեն տեղեկացրել է մյուս հանգստացողներին, որ ուրբաթ և շաբաթ օրերին համալիրի երկու հարկերն ու մի քանի բարային գոտիներ ամբողջությամբ փակ են լինելու կողմնակի անձանց համար։
Ֆունշալը Կրիշտիանու Ռոնալդուի ծննդավայրն է:
Ռոնալդուն և Ջորջինան հանդիպում են դեռևս 2016 թվականից և համատեղ երեխաներ են մեծացնում, սակայն պորտուգալացի ֆուտբոլիստը սիրելիին ամուսնության պաշտոնական առաջարկություն է արել միայն վերջերս՝ 2025 թվականին։